Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում արդեն 4 օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ է անցել 23 քաղաք, մոտ 29 հազար հա տարածք։ Ավերվել է մոտ 8,5 հազար տուն։ Իշխանությունները տարհանել են ավելի քան 62,5 հազար մարդու։ Տարերային աղետից ընդհանուր առմամբ տուժել է 657 հազար բնակիչ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։